1in.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Մանվել Գրիգորյանի երբեմնի հակառակորդ Հակոբ Հակոբյանը հայտնել է
«Մարդուն երբ որ բանտարկում են, մարդը գնում է, մտածում է իր կատարած սխալների մասին, զղջում է, բայց Մանվելի պահվածքն այնպիսին էր, որ նա չի զղջացել և կարծես արդարացնում է իր արածները։ Իմ ասածը վկայում է այն մասին, որ երբ ժողովուրդը մերժում էր իրեն, ինքը ազատ արձակվելուց հետո գնացել է իր բնակարան, ու հրավառություն են արել, սալյուտներ են բաց թողել։
Էդ ո՞ր արժանիքի համար էին սալյուտ կրակում։ Դրանից հետո, կարծում եք, ժողովուրդը պետք է ներե՞ր նրան։ Ժողովուրդը նրան կարող էր ներել, եթե նա ներողություն խնդրեր։ Բայց Մանվելը դա չարեց։
Փոխարենը, անտեսելով իր դեմ բողոքը, գնաց տուն, դհոլ-զուռնա բերեցին, դիմավորեցին, սալյուտ կրակեցին, թե իբր էջմիածինցիք Մանվելին սպասում են։ Մարդիկ ավելի շատ վրդովվեցին նրա այդ արհամարհական պահվածքից։ …նա եթե զղջացած լիներ, գլուխը կախած լուռ կգնար տուն։»