![]()
«Երբ առավոտյան գնում էի Ծաղկաձոր, ինձ ասեցին, որ ծաղիկ ու տորթ ա պետք։ Հարցնում եմ ի՞նչ առիթ ա, ասում են հարսանիք։
Մտածեցի կատակում են, այ մարդ պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ
Վստահ եմ, այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը երբեք չի բաժանվի։ Երջանկություն եմ մաղթում»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1677-ի։
Ապաքինվել է 75 մարդ, ընդհանուր՝ 803 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 846 է։
Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։
Ընդհանուր անցկացվել է 17342 թեստ։
Տեսանյութը ստորև․․․
![]()