Քաղաքացիները շարունակում են այցելել Արտուշ պապիկին

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Ղազարյանն իր ֆեյբուքյան էջում կիսվել է նոր լուսնակարով և կատարել է հետևյալ գրառումը.

«Այցելեցինք Արտուշ պապիկին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր լուսանկարով և կատարել էր հետևյալ գրառումը.

Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Առավոտյան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ եկած 82-ամյա Արտուշ պապին ցանկանում էր ծաղիկ դնել հուշահամալիրում, սակայն նրան թույլ չէին տվել հասկանալի պատճառներով

«Կոտորված 2 միլիոնն էլ իմն են, իմ աչքի լույսն են, իմ կյանքն են. քարահունջցի 82-ամյա Արտուշ Միրզոյանը սպասելու է այնքան, մինչև թողնեն բարձրանալ անմար կրակի մոտ

Եկել եմ գնամ անմեղ զոհերին խոնարհվեմ, ծաղիկ դնեմ, գնամ տուն։ Ես ոչ մեկին չեմ խանգարում, թերթ-մերթ չեմ կարդացել, եթե իմանայի տանից դուրս չէի գա։ Էսօր չեն թողնում, գիշերը կգնամ», — ասել էր պապին լրագրողներին:

Այսօր՝ ապրիլի 25-ին արդեն հայտնի 82-ամյա Արտուշ պապը տեսախցիկի առաջ շնորհակալություն է հայտնել վաչապետ Փաշինյանին երեկ՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանույան զոհերի հուշահամալիր իրեն այցելելու հնարավություն տալու և ՀՀ-ում 2018-ին հեղափոխությունն առաջնորդելու համար:

Ես խորհին շնորհակալություն եմ հայտնում Նիկոլին. Արտուշ պապ

Ես խորհին շնորհակալություն եմ հայտնում Նիկոլին. Արտուշ պապ

Posted by Medianews on Saturday, April 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ