![]()
Մեկ օրում Ռուսաստանի 83 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5966 նոր դեպք: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնում են Մոսկվայում կորոնավիրուսային իրավիճակի հսկողության և մոնիտորինգի օպերատիվ շտաբից:
Նշվում է, որ նոր դեպքերի 48.9%-ի դեպքում պացիենտները չեն ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ:
66 պացիենտ մահացել է:
Մեկ օրում 682 մարդ ամբողջությամբ բուժվել է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1677-ի։
Ապաքինվել է 75 մարդ, ընդհանուր՝ 803 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 846 է։
Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։
Ընդհանուր անցկացվել է 17342 թեստ։
![]()