Ընդունեք օրենք «Լքյալ գույքի մասին» և պետականացրեք քրեական պատասխանատվությունից արտասահման փախչողների գողացած գուքը…

Լևոն Շիրինյանի խոսքով ՝Լավրովին անհանգստացնում է մեր երկրում տիրող փոփոխությունները, որի արդյունքում վերջ է դրվում նախկին հանցավոր կառավարման ռեժիմին։ Քաղաքագետը վերլուծում է Լավրովի վերջին հայտարարությունը , որը վերաբերվում էր Արցախի հիմնահարցի փուլային կարգավորմանը։

Ըստ Շիրինյանի՝ մեր երկրում տիրող ժողովրդավարությունը, Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության բարձր ցուցանիշը Ռուսաստանում լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Շիրինյանը նաև անդրադարձ է կատարում նախկինում գողացվածը վերադարձնելու գործընթացին, որտեղ շեշտակի հարցը ուղղում է ներկայիս Ազգային Ժողովին՝ ինչու գործիքներ չեն ստեղծում, որ այդ ամենը օրենիք շրջանակում հետ վերադարձվի։

Շիրինյանի կարծիքով գործընթացը հապաղում է, որը շատերին գործելու հնարավորություն է տալիս, բայց մենք պետք է մինչև վերջ գնանք և հավատարիմ մնանք մեր հեղափոխությանը, երբեք հետհայացք չանենք և միասին կհաղթենք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ