![]()
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։
Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման և ինքնամեկուսացման գործընթացը»։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1677-ի։
Ապաքինվել է 75 մարդ, ընդհանուր՝ 803 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 846 է։
Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։
Ընդհանուր անցկացվել է 17342 թեստ։
![]()