Նյու Յորքի իշխանությունները գտել են նահանգում կորոնավիրուսի տարածման աղբյուրը


Կորոնավիրուսը Նյու Յորք նահանգ է բերվել ոչ թե Չինաստանից, այլ Եվրոպայից: Նման հայտարարություն է արել Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Համաձայն հետազոտությունների՝ մարտի 1-ին, երբ նահանգում գրանցվել է հիվանդության առաջին հաստատված դեպքը, ավելի քան 10 000 բնակիչ արդեն վարակված էր: Կուոմոյի կարծիքով՝ վարակի տարածման առավել հավանական աղբյուր է Իտալիան:

Նահանգապետը հիշեցրել է, որ Չինաստանից ԱՄՆ մուտքի արգելքը դրվել է փետրվարի 2-ին, իսկ Եվրոպայից մուտքերը սահմանափակվել են մարտին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ