![]()
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն և ներկայացնում է մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: «Մեր ցանկությունն է համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին», – նշել է Սերժ Թանկյանը:
Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին:
«Իմ քայլը» հիմնադրամը երախտագիտություն է հայտնում երգի հեղինակներին այս դժվարին օրերին նման ոգեշնչող նախաձեռնության համար:
![]()