Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում մահացած ճանաչված կինը արթնացել է մեկ ամիս անց

74-ամյա Ալբա Մարուրի Գրանդան վատ է զգացել իրեն մարտի 27-ին։ Նրա մոտ ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի եւ շնչառական խնդիրներ են սկսվել։ Կնոջը տեղափոխել են Գուայակիլ քաղաքի հիվանդանոց, որտեղ նա կոմայի մեջ է ընկել։ Նույն օրը երեկոյան բժիշկները հիվանդին մահացած են ճանաչել եւ նրա մահվան մասին հայտնել հարազատներին:

Իրականում բժիշկները շփոթել են հիվանդների անունները եւ ընտանիքին տվել մեկ այլ մարդու մարմին այն ժամանակ, երբ կինն անգիտակից վիճակում է մնացել հիվանդանոցում: Գրանդի հարազատները գրեթե մեկ ամիս անցկացրել են անհայտ անձի աճյունով՝ սպասելով երկրում արտակարգ դրության վերացմանը, որովհետև կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ աճյունների թաղման հնարավորություն երկրում չկա:

Ապրիլի 24-ին թոշակառուն ուշքի է եկել, բուժաշխատողին հայտնել է իր անունը եւ հեռախոսահամարը ՝ քրոջ հետ կապի համար։ Ներկայումս կինը սպասում է հիվանդանոցից դուրս գրվելուն։

Բժիշկները ներողություն են խնդրել Գրանդայի ընտանիքից՝ ընդունելով սխալը։

Գրանդի հարազատները մտադիր են դատական հայց ներկայացնել հիվանդանոցի դեմ՝ դիակիզման ծախսերը հոգալու համար։ Նրանք ակնկալում են ստանալ մոտ երկու հազար դոլար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ