![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր լուսանկարով և կատարել էր հետևյալ գրառումը.
Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Առավոտյան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ եկած 82-ամյա Արտուշ պապին ցանկանում էր ծաղիկ դնել հուշահամալիրում, սակայն նրան թույլ չէին տվել հասկանալի պատճառներով
«Կոտորված 2 միլիոնն էլ իմն են, իմ աչքի լույսն են, իմ կյանքն են. քարահունջցի 82-ամյա Արտուշ Միրզոյանը սպասելու է այնքան, մինչև թողնեն բարձրանալ անմար կրակի մոտ
Եկել եմ գնամ անմեղ զոհերին խոնարհվեմ, ծաղիկ դնեմ, գնամ տուն։ Ես ոչ մեկին չեմ խանգարում, թերթ-մերթ չեմ կարդացել, եթե իմանայի տանից դուրս չէի գա։ Էսօր չեն թողնում, գիշերը կգնամ», — ասել էր պապին լրագրողներին:
82-ամյա Արտուշ պապիկին ուղեկցում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
82-ամյա Արտուշ պապիկին ուղեկցում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Posted by Factor TV on Friday, April 24, 2020
![]()