82-ամյա Արտուշ պապին վարչապետի հանձնարարությամբ, , պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ նա իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.

Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ եկած 82-ամյա Արտուշ պապին ցանկանում էր ծաղիկ դնել հուշահամալիրում, սակայն նրան թույլ չէին տվել հասկանալի պատճառներով

«Կոտորված 2 միլիոնն էլ իմն են, իմ աչքի լույսն են, իմ կյանքն են. քարահունջցի 82-ամյա Արտուշ Միրզոյանը սպասելու է այնքան, մինչև թողնեն բարձրանալ անմար կրակի մոտ

Եկել եմ գնամ անմեղ զոհերին խոնարհվեմ, ծաղիկ դնեմ, գնամ տուն։ Ես ոչ մեկին չեմ խանգարում, թերթ-մերթ չեմ կարդացել, եթե իմանայի տանից դուրս չէի գա։ Էսօր չեն թողնում, գիշերը կգնամ», — ասել էր պապին լրագրողներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ