Որքան մարդ է այս պահին վիրտուալ երթին մասնակցում

Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 852 հազար 341 անուն-ազգանուն է ստացվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վիրտուալ երթը խորհրդանշում է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հավերժությունը։ Հաղորդագրությունների ընդունումը շարունակվելու է մինչեւ լուսաբաց»,- գրել է Փաշինյանը։

Ամեն տարի ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդ այցելությամբ և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով ոգեկոչել ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Սակայն այս տարի ավանդական երթը չի կայանա. Մեծ եղեռնի 105-րդ  տարելիցի միջոցառումները կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակով պայմանավորված առողջապահական սահմանափակումները։  Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  խորհրդանշական ներկայության հնարավորություն կտա:

Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ