![]()
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ երկրպագուներին է ներկայացրել «Երկար գարուն» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
Հիշեցնենք, որ Իվետա Ռոբերտի Մուկուչյանը գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի է։ Նա ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ, Գերմանիա։
2009 թվականին վերադարձել է Հայաստան և մասնակցել է «Հայ Սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։
2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։
Տեսանյութը ստորև․․․
📢ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ ❗️❗️❗️Իվետա Մուկուչյան՝ Երկար գարուն…🕯🙏🏻Ես չեմ էլ իմացել,թե որքան թանկ են ինձ համարկամուրջները, որ հյուսվում են ու կապում են մեզ իրար,Ես ինչպես չեմ հասկացել։Եվ նոր ասես տեսա,թե որքան փոքր ես դու, աշխարհ,Մի անշուք սենյակ, որտեղ անցավ ահա գարունը այս,Ի՜նչ երկար գարուն էր սա։ ԿՐԿՆԵՐԳԴե սթափվեք, մարդի’կ,Ժամն է նոր հասել, Անսիրտ ու սառն ենք դարձել։Թող նոր գարուններ Մեր ներսում բացվեն, Մեզ նոր կյանքով լցնեն։Ու հույսը կհնչի նորից Մեր կարոտ հոգում, Ու լույսը կբացվի նորիցԱմենքիս սրտում։ Մեծ վազքը օրերիՄի լարված գետ էր մեզ նետել, Անտարբեր հոսանք, որ մեզ պոկում էր ու քշում անվերջ,հեռացնում մեզ իրարից Թող գան անհոգ օրեր,Թող սկսվի նոր մի պատմություն,Աչքերով ուրիշ տեսնենք գարունը, որ մնաց մեզ հետ Ու փոխեց երգերը մեր։ԿՐԿՆԵՐԳ 2xԴե սթափվեք, մարդի’կ, Ժամն է նոր հասել, Անսիրտ ու սառն ենք դարձել։Թող նոր գարուններ Մեր ներսում բացվեն,Մեզ նոր կյանքով լցնեն։Ու հույսը կհնչի նորից Մեր կարոտ հոգում ,Ու լույսը կբացվի նորիցԱմենքիս սրտում։Special thanks to ⬇️Music & arrangement: Marine GyulumyanLyrics: LTDuduk:Artyom MinasyanStrings: Vache Ter-YegichyanVideo Editor: Karen MelkumyanProducer: Alexandr Mheryan
Posted by Iveta Mukuchyan on Friday, April 24, 2020
![]()