Կորոնավիրուսի դեմ պայքարող Օրթոպեդիայի բաժանմունքի բուժաշխատողները մոմավառություն են կազմակերպել

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բուժաշխատողները, ովքեր այս օրերին պայքարում են կորոնավիրուսի դեմ, մոմավառություն են կազմակերպել ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 24-ն է,  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 

Ամեն տարի ապրիլի 24-ին  Ծիծեռնակաբերդ այցելությամբ և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով ոգեկոչել ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Սակայն այս տարի ավանդական երթը չի կայանա. Մեծ եղեռնի 105-րդ  տարելիցի միջոցառումները կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակով պայմանավորված առողջապահական սահմանափակումները։  

Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  խորհրդանշական ներկայության հնարավորություն կտա:

Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

Գարուն ա, ձուն ա արել…

Posted by Urumyan Urumyan on Friday, April 24, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ