«Հայորդիներ, ովքեր վրեժխնդիր եղան Հայոց ցեղասպանության կազմակերպիչների հետ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հայորդիներ, ովքեր վրեժխնդիր եղան ազգի ցեղասպանության համար և մեկը մյուսի հետևից ինքնադատաստան տեսան Հայոց ցեղասպանության կազմակերպիչների հետ։

1918 թվականի դեկտեմբերին Կոստանդնուպոլսում Արշակ Եզդանյան գնդակահարեց օսմանյան գաղտնի գործակալ Վլադիմիր Դիմիտրևին,ով աջակցել է հայերի ձերբակալությունների ու սպանությունների ընթացքում:

1920 թվականին Թիֆլիսի Երևանսկու հրապարակում Արամ Երկանյանը սպանել է Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկովին։ Նա սպանել է նաև բուլղարացի գործակալ Սաֆառովին։

1918 թվականին սպանվեց Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից մեկը Ադրբեջանական հանրապետության կրթության ու կրոնական հարցերով նախարար Նասիբ Յուսիֆբեյլին:

1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խալիլ բեկ Խասմամեդովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին։ Արամ Երկանյանի զինակիցը եղել է Միսակ Կիրակոսյանը:

1920 թվականի հուլիսի 19-ին սպանվեց Ադրբեջանական հանրապետության խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագաևը՝ Շուշիի հայերի ջարդի ու Բաքվի հայերի ջարդի հիմնական պատասխանատուներից մեկը։

1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի ներքին գործերի նախարար և մեծ վեզիր, Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին: 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան։

1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին։Թոռլաքյանի զինակիցներն էին Երվանդ Ֆունդուկյանը ու Հարություն Հարությունյանը:

1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի մեծ վեզիր Սայիդ Հալիմին։

1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի վիլայեթի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15․000 հայ երեխաների ծովում խեղդել):

1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը)։

1922 թվականի հուլիսի 22-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին:Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը:

1920 թվականին Սողոմոն Թեհլիրյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Հարություն Մկրտչյանին։

1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։

1922 թվականին կարմիր բանակի հայազգի հրամանատար Հակոբ Մելքումովը գնդակահարել է Էնվերին:

1920 թվականին Արշակ Եզդանյանի կողմից Կոնստանդնուպոլսում գնդակահարել է Արշավիր Յասյանին:

1920 թվականին Արշակ Եզդանյանի կողմից Կոնստանդնուպոլսում գնդակահարվել է Հմայակ Արամեանցը:

Հայորդիներ, ովքեր վրեժխնդիր եղան ազգի ցեղասպանության համար և մեկը մյուսի հետևից ինքնադատաստան տեսան Հայոց ցեղասպանության…

Posted by Taron Chakhoyan on Thursday, April 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ