![]()
ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր լուսնակարով և կատարել է հետևյալ գրառումը.
Այս պահի դրությամբ այսօրվա վիրտուալ երթին մասնակցելու 653 հազար 797 անուն ազգանուն է ստացվել։
Անուն ազգանուններով հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է հետեւյալ համարներին.
1915 կարճ համարին, եթե Հայաստանում (Արցախում) եք,
00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:
Վիրտուալ երթը մեկնարկում է 22.00-ին։
Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելությամբ և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով ոգեկոչել ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Սակայն այս տարի ավանդական երթը չի կայանա. Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումները կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակով պայմանավորված առողջապահական սահմանափակումները։ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խորհրդանշական ներկայության հնարավորություն կտա:
Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։
![]()
![]()