Էրբիլ-Երևան հատուկ չվերթով Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստնաի 21 քաղաքացի։ Նույն ինքնաթիռն Էրբիլ է տեղափոխել Իրաքի 125 քաղաքացիների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Իրաքում Հայաստանի դեսպանությունը։
«Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, համընդհանուր ջանքերով ս․թ․ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 125 քաղաքացիների։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում, որից հետո ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում՝ այնուհետև մեկուսացվելով հատուկ պահպանվող տարածքում»,- նշված է գրառման մեջ։