![]()
Այսօր համացանցում բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի՝ Ծիծեռնակաբերդ այցելելու տեսանյութը։ Շատերը պնդում էին, թե երգիչներն այսօր են այցելել հուշահամալիր, հարց էր ծագում՝ ինչպես են նրանք մուտք գործել հուշահամալիր։ Մի քանի ժամ անց ստիկանությունը պարզաբանեց, որ այցը եղել է ապրիլի 21-ին, բայց այս հայտարարությունը նոր հարցեր առաջացրեց, մասնավորապես՝ ապրիլի 21-ին եւս երկրում արտակարգ դրություն էր, ազատ տեղաշարժը սահմանափակված եւ միթե երեք օր առաջ հուշահամալիրում եւս այդքան ծաղիկ կար։
Իր ինսթագրամյան էջում Ծիծեռնակաբերդից տեսանյութ էր տեղադրել նաև երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։ Մեզ հետ զրուցում երգչուհին նշեց, որ Ծիծեռնակաբերդ այցելել է ապրիլի 20-ին. «Ցանկանում էի այնտեղ երգ կատարել և այդպիսով իմ հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին»։ Հարցին՝ մուտք գործելիս ոստիկանության աշխատակիցների հետ խնդիրներ եղե՞լ են, երգչուհին ասաց, որ ոչ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 21-ից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները փակ են։ Այսօր հուշահամալիր են այցելել և հարգանքի տուրք ենք մատուցել ՀՀ վարչապետն իր տիկնոջ հետ:
![]()