Զարկել եմ, Զրկել եմ զարկից ու շարունակելու եմ զարկել… Ով ականջ ունի թող լսի, ով աչք՝ թող տեսնի…

Արա Նախշքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՈՎ ՀԱՅ, ՀԻՇԻ՛Ր.

Քանի հիշողությանս հետ ոչինչ չի պատահել, ես հիշելու եմ ու հիշեցնեմ։
Քանի բերանումս շունչ կա՝ անիծելու եմ, խոսելու եմ եւ պահանջելու եմ։
Քանի բազկիս մեջ ուժ կա՝ զարկելու եմ։ Ով ականջ ունի թող լսի, ով աչք՝ թող տեսնի։

100 տարի առաջ քո պապը Վանա բերդի տակ կամ Դեր-Զորի ճանապարհին կամ Կարսի մատույցներում նահատակվեց:
Նահատակվեց, որովհետեւ ՀԱՅ էր: Մենք այսօր իրավունք չունենք ո՛չ բարոյական, ո՛չ էլ հոգեկան մոռացության մատնելու նրանց հիշատակը, նրանց ՎՐԵԺԸ, նրանց ցավն ու մորմոքը: Դրա համար մեզ շատ բան հարկավոր չէ՛…

Դրա համար մեզ պետք է ՀԱՅ մնալ. չտարվել օտարամոլությամբ, չսիրել ոսկի ու արծաթ: Մեզ ՀԱՅ մնալու համար շատ քիչ բան է պետք… Պարզապես ճանաչե՛նք ՀԱՅՐԵՆԻՔՆ ու սիրենք այն: Փայփայե՛նք մեր պապերի՝ վերջին շնչում մարող աչքերի կարոտը… Էրգիր վերադառանալու լույսը:

Այսօրվանից խոստացի՛ր ինքդ քո մեջ եւ ապա՝ ի լուր աշխարհի, որ հրաժարվում ես օտարամոլությունից ու սիրելու ես սեփականդ, սեփական մշակույթդ, որ պապերիդ արյուն-քրտինքով բարձրացավ ու պահպանվեց եւ հասավ մեզ: Հասավ, որ մենք էլ փոխանցենք մեր ժառանգներին: Բայց մենք օտարամոլությունից կուրացել ենք ու ծիծաղում ենք ավանդույթների ու առասպելների՝ Սանասարի ու Բաղդասարի, Չոլոյի ու Գալեի, Նազարբեկյանի ու Բեկ-Փիրումյանի, Խամփերյանցի ու Բաբաջանյանի վրա: Իսկ այսօր ավելի վատ է. «ԹՈՂ ՉԳՆԱՅԻՆ-ը» եւ «ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ-նը» իրենց համար սկզբունք դարձրած՝ անարգում են հերոսների գերեզմաններ:

ՀԻՇԻ՛Ր, ՈՎ ՀԱՅ… քո պապը եւ քո պապի պապը այսօրվա Հայաստանի համար նահատակվեցին… Սուլուխի կամուրջը կամ Մուսալեռը իրենց համար մի նոր Գողգոթա դարձնելով: Մի՛ նմանվիր Գետադարձին կամ ռես Ավեին… Հիշի՛ր… ուղիղ 100 տարի առաջ քո պապը ՎՐԵԺԸ հոգում փակեց աչքերը…

Դու, այսօր, պարզապես իրավունք չունես անարգելու նրանց հիշատակը… Յոթնիցս անեծքի կարժանանաս… Զարկել եմ, Զրկել եմ զարկից ու շարունակելու եմ զարկել… Ով ականջ ունի թող լսի, ով աչք՝ թող տեսնի…

ՈՎ ՀԱՅ, ՀԻՇԻ՛Ր.Քանի հիշողությանս հետ ոչինչ չի պատահել, ես հիշելու եմ ու հիշեցնեմ։Քանի բերանումս շունչ կա՝ անիծելու…

Posted by Արա Նախշքարյան on Tuesday, April 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ