Տղաներն Արաքսի ձախակոմյան ափին տեղադրեցին հայոց եռագույնը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

105 տարի անց ոչինչ չի փոխվել և ոչինչ չի մոռացվել։ Այսօր էլ մենք մեր ձայն ենք բարձրացնում, մեր պահանջը ներկայացնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ