![]()
Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Նողկալի է, այս օրով էժանագին շոուներ կազմակերպել ու ինքնահաստատվել։
Իսկ Ծառուկյան Միհրանի ու կնոջ նկարը, որ րոպեական հայտնվեց համացանցում, թե իբր այսօր են գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մուննաթը տեղը Միհրանը պատասխանել է, որ այսօր չի բարձրացել, այլ ապրիլի 21-ին` նկարահանումների.. եւ ավելացրել է` բողոք գրելուց մտածեք։ Բայց կարծեմ ապրիլի 21-ին ՀՀ-ում արտակարգ դրություն էր։ Թե՞ չէ։ Ինչ որ է..
Հիմա ուրիշ բան ասեմ մուննաթին` դուք չեք հարգում պետությանը` հայտարարված արտակարգ դրությունը, բայց հավեսով կարողանում եք մուննաթ գալ, որ լուսանկարը այսօրվա չէ, այլ ապրիլի 21-ի` բլյա, բլյա.. կարեւորը հայու գենի աստղը վառ պահեք` զորանաք։ Թուրքի դրոշն էլ գետնով կարող եք տալ, ու մի լուցկու հատիկով վառել, որ ձեր բազմահազարանոց հետեւորդները տեսնեն ձեր քաջագործությունները։ Կարեւորը դուք եք հիմա ճաշակ թելադրողը։ Ոչ մտավորական կա, ոչ էլ այլեւս ծանրակշիռ խոսք ասող` դուք եք։
Չեմ քննադատում, ես ո՞վ եմ, որ ձեզ վատաբանեմ, ավելին` քննադատեմ։
(Չի վերաբերում սույն զույգին) Կարեւորը թուրքի դրոշն է, որ պետք է վառել, ջհանդամին, թե թուրքի շորեր չեք հագնում։
Մենք կմնանք տանը։
Միայն կեղծ արժեքներն են տարածում գտնում, որովհետեւ բոլորը կարող են յուրացնել դրանք։
Հ.Գ. Ու ընդհանրապես ամոթ է, ամոթ է այս օրը օգտագործել ինքնահաստատվելու եւ ձեր խառնակ էությունը ի ցույց դնելուն…
Դեպի Ծիծեռնակաբերդ
Posted by Sargis Ter-Yesayan on Thursday, April 23, 2020
![]()