Բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայկ Մելիքյանի կենդանի կատարումների ներքո։

Մելիքյանը «Ֆեյսբուք»-իր էջում գրառում է կատարել իր ելույթի վերաբերյալ:

«Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անըդհատ մի միտք էր ծագում նվագելիս․ «Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին… Բոլոր կատարումներս նվիրում եմ նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»,-նշել է երաժիշտը:

Մելիքյանն ապրիլի 25-ին հանդես է գալու առցանց բարեգործական մենահամերգով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, և համերգի տոմսերից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միությանը։

Առցանց համերգին հնչելու են Բախի, Մոցարտի, Շոպենի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Գուրջիևի և Դելալյանի ստեղծագործությունները։

«Այսօր ապրում ենք բարդ ժամանակներում, բայց երբեք չպետք է մոռանանք, անկախ մեր խնդիրներից, մեր կարիքն ունեցող մանուկների մասին, քանի որ ես վստահ եմ՝ նրանց շարքում են պոտենցիալ Խաչատրյանները, Կոմիտասները, Մոցարտներն ու Նյուտոնները։ Առանց հանդիսատեսի ձևաչափն ինձ համար, իհարկե, խորթ է, շատ եմ կարոտել հատկապես երևանյան ունկնդրին, սակայն գիտակցում եմ, որ տանը մնալն այսօր կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար և, հուսով եմ, իմ կատարմամբ մի փոքր ջերմություն կհասցնեմ մարդկանց բնակարաններ, և բարի գործ կանենք միասին»,-նշել է դաշնակահարը։

Ապրիլի 24-ին եղանակն իմ հոգում նույնպես մռայլ է

Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անըդհատ մի միտք էր ծագում նվագելիս․ «Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին․․․ Բոլոր կատարումներս նվիրում եմ Նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»։Today everyone writes to me how I was able to withstand the temperature of +3° and play at the height of Tsitsernakaberd. You know, there was a certain thought in my head while I was performing: "My God, how did our grandparents cope with the cold, hunger, forced migration?" I express my gratitude and dedicate all my performances to Their memory!#ArmenianGenocide105 #NeverAgain #NeverForget

Posted by Hayk Melikyan, pianist on Friday, April 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ