![]()
Հայաստանի բոլոր 10 մարզերի մարզպետները, Արցախի ներկայացուցիչը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Նրանց բոլորի խոնարհումը՝ 1 տեսանյութում:
Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելությամբ և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով ոգեկոչել ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Սակայն այս տարի ավանդական երթը չի կայանա. Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումները կանցկացվեն հեռահար՝ հաշվի առնելով արտակարգ իրավիճակով պայմանավորված առողջապահական սահմանափակումները։ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խորհրդանշական ներկայության հնարավորություն կտա:
Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ ապրիլի 24, 2020
Հայաստանի մարզպետները, Արցախի ներկայացուցիչը, Երևանի քաղաքապետը և Սփյուռքի հանձնակատարը ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ #ArmenianGenocide1915
Posted by Առաջին ալիք on Friday, April 24, 2020
![]()