Տաթևիկ Ռևազյանը Ցեղասպանությունը վերապրած պապին նվիրված գրառում է կատարել

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել և դրան կից գրառում կատարել:

«105 տարի անց մենք այստեղ ենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, որոնք դեռ պահում են ջահը և երբեք թույլ չեն տալիս՝ հիշողությունները և արդարության պահանջները մարեն:

Այցելություն Վան՝ այսօրվա Թուրքիա, 2015:

Թանկագին պապիկ,
Հուսով եմ, որ դու ինձ հետևել ես երկնքից: Երբևէ կպատկերացնեի՞ր, որ թոռնուհիդ այցելում է քո ծննդավայր: Դու երբևէ կմտածե՞իր, որ թոռնուհուդ ոտնահետքերը դրոշմվում են այն վայրում, որտեղ մեր ընտանիքի մեծ մասը զոհվել է, և դու մի կերպ փրկվել ես: Ես արեցի դա, պապիկ: Որպես ընտանիքի առաջին անդամ՝ ես դա արեցի: Եվ ես խոստանում եմ պատմել քո պատմությունը:

Գիտեմ, որ ես այստեղ եմ միայն պատահականության պատճառով: Դու մայրիկին պատմել ես, որ թաքնվել ես մորաքրոջդ ավանդական զգեստի տակ, և դա է փրկել քեզ: 100 տարի է անցել, և ես հպարտորեն կանգնած եմ քո ծննդավայր Վանից Վասպուրականի ավանդական զգեստով: Անիրական է, որ մի այդպիսի զգեստ փրկել է քո կյանքը և ապահովել մեր ընտանիքի շարունակությունը: Ես երբեք ավելի ողջ չեմ զգացել: Ես սիրում եմ քեզ պապիկ: Հանգչիր խաղաղությամբ»:

105 years on here we are, the descendants of the survivors of the Armenian Genocide, still carring the torch and never…

Posted by Tatevik Revazian on Thursday, April 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ