«Էս ծալապակասին թվում է միայն ինքն էր ուզում գնա՞լ, թե՞ միայն ինքն է հարգում անմեղ զոհերի հիշատակը…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

Լավ, մարդ ինչքան պետք է ուղեղից պակաս լինի, որ ինքն էլ հերիք չէ, մի քանիսին էլ հավաքի, էդ թվում տարեց մարդու, ով բնականաբար գտնվում է վիրուսի համար ռիսկային խմբում, ու փորձի գնալ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Էս ծալապակասին թվում է միայն ինքն էր ուզում գնա՞լ, թե՞ միայն ինքն է հարգում անմեղ զոհերի հիշատակը։

Սա կատարյալ անարգանք է պետության և օրենքի հանդեպ…

Անարգանք է սեփական ժողովրդի հանդեպ։
Սրա նմանների պատճառով է, որ օրական կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր ունենք, էս ծալապակը հավանաբար չի էլ հասկանում ինչ ռիսկի է ենթարկել տարեց տղամարդուն։

Իսկ վերջում բնականաբար էս ամենը քաղաքականացվեց ու էժանագին շոուի նատակը ակնհայտ դարձավ։

Հայոց ցեղաասպանության զոհերի հանդեպ հարգանքը ցուցաբերում են լռությամբ, այլ ոչ թե էժանագին շոուներով։

Դեպի Ծիծեռնակաբերդ

Posted by Sargis Ter-Yesayan on Thursday, April 23, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ