Թրամփը համարում է, որ արևի լույսը կարող է «սպանել» կորոնավիրուսը

Կորոնավիրուսը մեկ րոպեում ոչնչանում է արևի ուղիղ ճառագայթներից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այն պայմանով, որ մենք մեր մարմինը կենթարկենք ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությանը կամ, պարզապես, շատ հզոր լույսի: Եթե մենք կարողանանք այնպես անել, որ այդ լույսը հայտնվի մեր օրգանիզմի ներսում՝ մաշկի միջոցով կամ այլ կերպ, ապա դա կոչնչացնի կորոնավիրուսը մեկ րոպեում»,- ասել է Թրամփը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2,7 մլն-ը, մահացածներինը՝ 190 000-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ