ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան աշխատակցիները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը ու ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղապանության զոհերի հիշատակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տիգրան Ավինյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հիշեցրել է, որ այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին:

Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Նշեմ նաև, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:

Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ