![]()
Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվլ է նոր լուսանկարով և կատարել է հետևյալ գրառումը.
Էս ամենն իորք շատ սիրուն ու գրագետ էր։
Էնքան ուժ ու իմաստ կար։ Ես ուզում եմ, որ մենք այ սենց քաղաքակիրթ հաղթենք թուրքին, ոչ թե իրանց դրոշը վառելով։ Մեզ չի սազում, մենք ցիվիլ ու ժողովրդավար ազգ ենք։
Ու մենք էս հարցում էլ, միասնական ուժերով, կհաղթենք, կհասնենք ճանաչման։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տիգրան Ավինյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հիշեցրել է, որ այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին:
Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:
Նշեմ նաև, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:
Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար:
![]()