![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Թե բա Քոչարյանը ռիսկային խմբում է…
Պաշտպանը կալանքը վերացնելու նոր միջնորդություն է ներկայացրել
Այ մարդ, դե 1000 ասեցինք, Քոչարյանը ճամպրուկ չի, որ բռնես ու կալանքից ազատես…
Իսկ եթե անկեղծ, ապա Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում երևի թե ամենաապահով վայրում հենց ինքն է՝ երկրի գլխավոր մեղադրյալը, բոլորից մեկուսացրած…
Իզուր տեղը ձեզ մի ճղեք, Քոչարյանն այսօր ամենապահով վայրում է մեկուսացված…
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Նշվում է, որ նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:
Պաշտպանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:
![]()