Օքսֆորդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը սկսել են փորձարկել մարդկանց վրա

Օքսֆորդի համալսարանում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը, փորձարկումը կատարվում է մարդկանց վրա: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, փորձին մասնակցում է ավելի քան 500 առողջ կամավոր` 18—ից 55 տարեկան:

Covid-19-ի դեմ պատվաստանյութը մշակվել է Էդվարդ Ջեների անվան պատվաստանյութերի հետազոտության ինստիտուտի կողմից ռեկորդային կարճ ժամանակում: Սովորաբար շուրջ 5 տարի է պահանջվում, որպեսզի պրոֆիլակտիկ նոր դեղամիջոցը հասնի մարդկանց մասնակցությամբ փորձարկման փուլին, իսկ Օքսֆորդի գիտնականներից պահանջվել է 3,5 ամիս: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը հնարավոր կլինի հաստատել մինչև աշուն:

Պատվաստանյութի մշակողները հայտարարել են` 80%-ով վստահ են, որ հաջողություն են գրանցելու, ուստի մտադիր են դեղամիջոցի արտադրությունը սկսել նախքան փորձարկման ավարտը: Միևնույն ժամանակ երաշխիք չկա, որ կլինիկական փորձարկումները հաջող կանցնեն: Ավելին, բացառված չէ , որ ռեկորդային կարճ ժամկետում ստեղված պատվաստանյութը կարող է ավելի վատացնել հիվանդների վիճակը, գրում է գործակալությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ