![]()
Կորոնավիրուսը ավելի վտանգավոր է տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար։ Այս մտքի վրա հիմնվելով՝ շատ մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսի վտանգին։
Շատերն էլ վստահ են, որ հենց իրենք չեն վարակվելու։ Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
Զրույցին միանում է նաև կորոնավիրուսից բուժված Արմինե Հովհաննիսյանը, որը պատմել է՝ ինչի միջով է անցել:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1523-ի։ Ապաքինվել է 659 պացիենտ (ապրիլի 22-ի դրությամբ՝ 633)։ Ներկայում բուժում է ստանում 840 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։
Ընդհանուր անցկացվել է 15860 թեստ։
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()