![]()
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով:
«87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։
Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխանն է դրական եկել։
Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1523-ի։
Ապաքինվել է 659 պացիենտ (ապրիլի 22-ի դրությամբ՝ 633)։ Ներկայում բուժում է ստանում 840 մարդ։
Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։
Ընդհանուր անցկացվել է 15860 թեստ։
![]()