«Ովքեր են փեսա Միշիկի ասած էլիտան… ԱշոԾյա՞նը, քիսաչի Սամո՞ն, Սաշի՞կը, Շմա՞յսը…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ամենայն հայոց փեսան երեկ գրել էր երկրի էլիտայի մասին:

Հիմա նստած մտածում եմ, թե ովքեր են դրանք…

Դե երևի Աշոծյանը, Շարմազանովը, փուչիկ Կարենը, քիսաչի Սամոն, Գալուստ Գրիգորիչը, Սաշիկը, Շմայսը… և իհարկե, քթերը ցողունային բջիջներ քաշած դեղին լողզգեստով մերժված աներ հայրիկը…

Կամ էլ դրանց էն Էլիտար սիրուհիները… այլ տարբերակ չգտա…

Քանի դեռ չէր խոսել ու գրել, գիտեինք վրեն 3 կոպեկի խելք գոնե կար… պարզվեց դա էլ չկա…

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը կառավարելու կարողություն։ Նա անկարող է։ Այն ինչ անում է՝ առավելագույնն է։ Նա չի օգնում ոչ մեկին, որովհետև չի ուզում, ինչ էլ ցանկանում է, չի կարողանում անել։ Եթե 2 տարի առաջ նա կարողացավ ալիքի վրա գալ իշխանության և 2 տարի զբաղվել պոպուլիզմով, հիմա պարզապես չի ստացվում։ Որովհետև «կենացներն» ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է իրականությունը։ Իսկ այն Հայաստան է ժամանել կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի տեսքով։

Ժողովրդի հետ միասին նույն որոշումը պետք է կայացնեն երկրի էլիտաները։ Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն՝ քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ գնալու է դեպի վատը։ Ոչ ոք չի խուսափելու դրանից՝ ոչ «բանակցելու» ակնկալիքով ծվարածները, «նվիրատվություններով» իբր ապահովագրվածները, ոչ էլ «մաքուր բիզնես անող ու քաղաքականություն չմտնող» ձեռներեցները։ Էլ չեմ խոսում քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և մյուսերի մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ