Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Չնայած որ համավարակի պատճառով աշխարհում քաղաքականությունը երկրորդ պլան է մղվել, այնուամենայնիվ գերտերություններից մեկը գործի դնելով ամենաստոր տեխնոլոգիարները փորձում է իր համար ռազմավարական հարցեր լուծել դաշնակից երկրում։ Վերջին զարգացումները փաստում են, որ ամենաբարձր մակարդակով «եղբայրական» Ռուսաստանը լայնածավալ «պրովոկացիա» է հրահրում մեր երկրում։ Ընդ որում, սադրիչ քայլերը թիրախավորված են և դրանք իրականացվում են տարբեր ոլորտներում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի բանակացություններում փաստաթղթի և կոնֆլիկտի կարգավորման փուլային տարբերակի առկայության մասին, ուղիղ հարվածի փորձ էր ՀՀ իշխանություններին և մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Լավրովի քայլը միայն ու միայն նպատակ է հետապնդում ժողովրդին լարել Փաշինյանի իշխանության դեմ։ «Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը, մենք եղել ենք առավել քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումներն ու մոտեցումները հայտնել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկման, գնատահման վերաբերյալ: 2014թ-ին առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- հայտարարել էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացակայանը։
Ինչու Լավրովը նման ստոր քայլի դիմեց հենց այս փուլում։ Ինչու գազի գնի թանկացման հարցը «Գազպրոմը» բարձրացրեց հենց այս փուլում։ Պատասխանն ավելի քան պարզ է։ Որպես ինքնիշխան պետություն Հայասատանը ի զարմանս շատ պետությունների պատվով և առանց մեծ կորուստների է հաղթահարում ճգնաժամը։ Հայաստանը տնտեսապես պատրաստ էր առանց որևէ մեկից օգնություն մուրալու դիմակայել համավարակին։ Ի տարբերություն Ռուսաստանի, մեր երկրում հիվանդանոցի բակի «սկամեյկային» անտեր թողնված թոքաբորբով հիվանդ չի մահացել։
Նոր Հայաստանը ադրբեջանցուն սպանած իր հայրենակցին չարտահանձնեց Ռուսաստանին և ազատ արձակեց կալանքից։ Հայաստանն այսօր իրեն իրավունք է վարապահում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել ռուսական խոշոր ընկերություններին, որոնք տասնամյակներ շարունակ մեր երկրում արել են այն, ինչ ուզել են։ Որպես ժողովրդավար պետություն Հայաստանը նշանակալի օգնություն է ստանում ԱՄՆ-ից և Եվրոպայից համավարակը հնարավորինս շուտ հաղթահարելու համար։
Հայաստանին նույնիսկ օգնություն առաջարկեց Թուրքիան, իսկ եղբայրական Ռուսաստանը․․․։ Ում և ինչ նպատալով են օգնում ռուսները տեսնում են բոլորը։ Նախօրեին Euronews հեղինակավոր հեռուստաալիքը ներկայացրեց ծավալուն ռեպորտաժ, որը պատմում էր մեր երկրում համավարակի դեմ պայքարի մասին։ Եվրոպացի լրագրողներների ուշադրությանն էր արժանացել Հայաստանի տնտեսական վերելքը և պատրաստակամությունը կորոնավիրուսը հաղթահարելու։ Ինչևէ, ԵԱՏՄ կոչվածի նպատակն իրենից ենթադրում էր նաև հատկապես ծանր տնտեսկան իրավիճակներում փոխադարձ իրական օգնություն բոլոր պետությունների միջև։
Իսկ ինչ է անում Ռուսաստանը։ Վերջինս փոխարենը շահագրգռված լինի, որ իր խոշոր ընկերությունները Հայաստանում արդյունավետ և օրինական դաշտում աշխատեն, արտգործնախարարի մակարդակով փորձում է արդարացնել ըստ էության խարդախ գործունեությունը։ Ցավոք, մեր երկրում ներդրված կապիտալի 80 տոկոսը ռուսական է, ինչը ակամայից նաև քաղաքական կախվածություն է առաջացնում։
Ռազմավարական առումով կարևոր կապիտալը մեր պետության, մեր ժողովրդի դեմ փորձում է օգտագործել «եղբայրական» պետությունը։
Եկել է ժամանանակը տնտեսության դիվերսիֆիկացիայի։ Այս փուլում մենք ստացանք հստակ ազդակներ, որոնք պարտավոր ենք օգտագործել ի շահ պետության։ Խոսքը միյան Եվրոպայի կամ ԱՄՆ-ի մասին չէ։ Մենք պարտավոր ենք ստեղծել ներդրումների կայուն դաշտ։ Դրանով կառաջանա առողջ մրցակցություն, որը շահեկան կլինի և պետության և ներդրողի համար։
Եվ որ ամենակարևորն է Հայաստանում առկա կապիտալը չի ծառայի քաղաքական կեղտոտ խաղերի համար։ Այո, խոսքը վերաբերվում է նաև խոշոր ընկերություններին, որոնց մեջ մրցակցությունը պետք է լինի բացառապես շուկայական մակարդակում։
Լայնամասշտաբ «պրովոկացիա»․ Ինչու է «եղբայրական» Ռուսաստանը «վառված» հայերից և որն է ելքը․․․Չնայած որ համավարակի…
Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Thursday, April 23, 2020