«Դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու…». նախարար Թորոսյանը՝ մահճակալային ֆոնդի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստին ասաց, որ հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը դեռ բավարարում է, որ նոր հիվանդներ ընդունեն։

«Դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք, օրինակ, այլ տարբերակի անցնելու մասին, երբ որ թեթև դեպքերը տանը կմնան։ Այսինքն՝ դեռ ժամանակ ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթև ձևերը՝ հյուրանոցային պայմաններում պահելու համար։

Սակայն, հաշվի առնելով նոր տնտեսական գործունեության տեսակների թույլտվությունը, պետք է նորից մեր զգոնությունը չկորցնենք, և թե՛ մեր ազգաբնակչությունը, թե՛ մենք՝ որպես պետական կառավարում, բոլոր գործողությունները շարունակենք, այսինքն՝ թուլանալու կամ զգոնությունը կորցնելու առիթներ չունենք»,-ասաց նախարարը։

Վարչապետը հետաքրրքվեց, թե աշխարհում ի՞նչ վիճակ է, Թորոսյանը անդրադարձավ մեր հարևան երկրներում տիրող իրավիճակին։

«Իրանի մասով կարող եմ ասել, երբ որ մենք ամենօրյա տվյալները նայում ենք Իրանի, կարծես թե այնպիսի իրավիճակ է, որ ամեն օր նոր դեպքերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը։ Նույնը վերաբերում է նաև մահերին»,-ասաց Արսեն Թորոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ