Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ-ում խոշոր հարկատուների վճարած հարկերի վիճակագրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց առաջին եռամսյակում խոշոր հարկատուների՝ պետբյուջե վճարած հարկերի վիճակագրությունը:

Վարչապետը հայտնեց առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 246 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018-ի նկատմամբ աճը կազմել է 37.4 տոկոս:

Ցանկի 100 խոշորագույն հարկատուների կողմից վճարվել է 151 մլրդ դրամ, որը 16 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018-ի մակարդակը գերազանցում է մոտ 40 մլրդ դրամով:

Սրանք, ըստ վարչապետի, խոսուն ցուցանիշներ են, թեպետ այս ճգնաժամի պայմաններում պարամետրերը փոխվելու են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ