Հայաստանում կորոնավիրուսային վարակման քանի նոր դեպք է գրանցվել և քան հոգի է բուժվել

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 50 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1523-ի։

Ապաքինվել է 659 պացիենտ (ապրիլի 22-ի դրությամբ՝ 633)։ Ներկայում բուժում է ստանում 840 մարդ։

Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։

Ընդհանուր անցկացվել է 15860 թեստ։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 1523
Առողջացածներ — 659
Փաստացի բուժվողներ — 840
Ընդհանուր թեստեր — 15860
Մահվան ելքեր — 24

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ