![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբույան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հեղափոխությունից հետո Քոչարյանը զանգահարում է արդեն վարչապետ Փաշինյանին, միանում է ինքնապատասխանիչը…
— Բարև Ձեզ, դուք զանգահարել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայերենի համար սեղմեք 1, հակառակ դեպքում սեղմեք վանդականիշ… ###
![]()
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց Հայաստանի քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2008 թվականին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը։
Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով։
Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ է արձակվել։
Նոյեմբերի 15-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն վերաքննիչ դատարան նոր քննության։ Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը որոշել է, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի։
![]()