ՀՀ Կառավարությունը որքան գումար է վճարվում հյուրանոցներին՝ կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու համար

Կորոնովիրուսի (COVID-19) հետևանքով առաջացած ճգնաժամերին հակազդումը, համավարակի հետևանքների վերացումը, ինչպես նաև կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցող անձանց  մեկուսացումը պետությունն ապահովում է 33 հյուրանոցների և 10 բուժհիմնարկների միջոցով:

Կառավարության մարտի 26-ի նիստի ժամանակ խոսելով հիվանդության թեթև ախտանիշեր ունեցող անձանց հյուրանոցներում տեղավորելու մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս քայլով պետությունն ինչ-որ կերպ կաջակցի հյուրանոցային բիզնեսին:

«Մեր հիվանդանոցային ռեսուրսները ճիշտ կառավարելու խնդիր ունենք, և այսօր հիվանդանոցում կան պացիենտներ, որոնք թեթև դեպքեր են և բուժում չեն ստանում, և ճիշտ կլինի, որ նրանց տեղավորենք հյուրանոցներում»,- ասել էր վարչապետը:

Փաշինյանի հայտարարությունից հետո կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում հյուրանոցային ծառայությունների մատուցման պատրաստակամություն է հայտնել 78 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնցից 40-ը՝ մարզերում, 38-ը՝ Երևանում:

Զբոսաշրջության կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին նաև, որ հյուրանոցների մեկ համարի միջին արժեքը մեկ օրվա համար կազմում է 10 հազար դրամ՝ անկախ համարում մեկուսացած անձանց թվից։ Կառույցից չտրամադրեցին հյուրանոցների ցանկը՝ նշելով, որ այն համարվում է անձնական տեղեկություն:

Factor TV-ի տրամադրության տակ, սակայն, հայտնվել են պետության և մասնավոր հյուրանոցների միջև կնքված որոշ պայմանագրեր, որոնք ներառում են միչև 2020 թվականի ապրիլի 16-ի գնումները:

Այսպես՝ Երևանում գտնվող «Նաիրի հոթելի» հետ կնքվել է երկու պայմանագիր, որոնցից մեկի արժեքը եղել է 13 մլն 920 հազար դրամ, երկրորդինը՝ 6 մլն 960 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, մատուցվել է 15 օրվա հյուրանոցային ծառայություն: Պայմանագրում, սակայն, նշված չէ, թե ծառայությունից քանի հոգի է օգտվել և հյուրանոցային սենյակից զատ՝ այն ինչ է ներառում:

«Իմպերիալ հոթելի» հետ 15 օրվա համար 19 մլն 635 հազար դրամի պայմանագիր է կնքվել: Պայմանագրում կրկին նշված չէ, թե դա քանի քաղաքացու մեկուսացման համար է: Նշված է միայն, որ գումարի մեջ սնունդը ներառված չէ:

աղբյուրը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ