«Դոմոդեդովո»-ում մնացած մեր 203 հայրենակիցներն արդեն ժամանել են Հայաստան․ նրանց տանում են Ծաղկաձոր

ՌԴ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած մեր 203 հայրենակիցները ժամը 19:30-ին ժամանեցին «Զվարթնոց» օդանավակայան: Քիչ առաջ մանրամասներ հայտնեց ուղևորներից Անդրանիկ Առաքելյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 72 նոր դեպք, ընդհանուր՝ 1473։

Բացասական արդյունք է արձանագրվել 14 966 թեստավորման դեպքում:

Այս պահին փաստացի բուժվում է 816 անձ։ Ապաքինվել է 633 անձ, 24 մարդ մահացել է:

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 1473
Առողջացածներ — 633
Փաստացի բուժվողներ — 816
Ընդհանուր թեստեր — 14966
Մահվան ելքեր — 24

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ