«Դե հիմա տեսեք ինչ սարսափելի պայմաններում են աշխատում մեր բուժաշխատողները…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Այսօր զրուցումում եմ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնի բուժաշխատողներից մեկի հետ, դե անունը հասկանալի պատճառներով չեմ նշում…

Ընդհանուր վիճակից տեղեկություններ էր հայտնում…

Ամենասարսափելին գիտեք որն է, երբ արդեն իսկ կորոնավիրուսային հաստատված հիվանդությամբ հիվանդին բարձր ջերմությամբ, ծանր վիճակով, տեղափոխում են հիվանդանոց, բայց վերջինս դիմադրում է, թույլ չի տալիս բժիշկներին օգնել իրեն ու համապատասխան բուժօգնությունը ցուցաբերել, պատճառաբանելով որ իրեն ստում են, վիրուս գոյություն չունի…

Պատկերացրեք, որ եղել են դեպքերը, երբ բուժանձնակազմը ժամերով համոզել է հիվանդին, որպեսզի կարողանան բուժօգնություն ցուցաբերեն։

Դե հիմա պատկերացրեք որքան ծանր ու բարդ է նման պայմաններում աշխատող մեր բուժաշխատողների ախատանքը։

Պատկերացրեք ինչ են զգում այս մարդիկ, երբ ոմանք ասում են, թե իրականում վիրուս գոյւթյուն չունի, դրանից առավել անարգանք չի կարող լինել… բա էդ մադիկ ի՞նչ են անում, ինչի՞ համար օրերով տուն չեն գնում, ինչի՞ համար գիշերները չեն քնում, ջուր են ծեծու՞մ…

Բայց միևնույն է, էս մարդիկ անձնվիրաբար շարունակում են իրենց գործը, պատվով տանելով իրենց վրա դրված մեծ պատասխանատվությունը:

Շնորհակալություն մեր բուժաշխատողներին և առողջություն բոլորին:

Այսօր զրուցումում եմ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնի բուժաշխատողներից մեկի հետ, դե անունը հասկանալի…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, April 22, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ