![]()
Նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման ամենահավանական վարկածն այն է, որ վարակը չղջիկներից փոխանցվել է մարդկանց՝ համաճարակի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքի կենդանիների շուկայում։ Այդ պատճառով էլ Չինաստանը մարդկանց արգելել է վայրի կենդանիների միս ուտել: Ինչպիսին է աշխարհի արձագանքն ու ինչ քայլեր են ձեռնարկում Չինաստանի իշխանությունները:
Ուհան քաղաքը, որը կորոնավիրուսային վարակի տարածման օջախ է դարձել, շաբաթ օրը հայտարարվել է ցածր ռիսկի շրջան, այսպիսով Հուբեյի տարածաշրջանում այլեւս չկան ռիսկի բարձր եւ միջին մակարդակ ունեցող քաղաքներ եւ շրջաններ, հետեւում է տարածաշրջանի COVID-19-ի տարածման պրոֆիլակտիկայի եւ վերահսկման շտաբի տարածած հայտարարությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ շաբաթ օրվա դրությամբ տարածաշրջանում 76 քաղաք եւ շրջան ռիսկի ցածր մակարդակ ունեն եւ ոչ մի հատ՝ միջին եւ բարձր։ Ընդ որում, Ուհանի բոլոր 13 թաղամասերը նույնպես ճանաչվել են ռիսկի ցածր մակարդակ ունեցող։
Ավելի վաղ Հուբեյի իշխանությունները քաղաքների եւ շրջանների դասակարգում էին սահմանել՝ համաճարակային ռիսկի հետ կապված։ Այսպես, ռիսկի ցածր մակարդակ ունեցող գոտիներ են համարվում նրանք, որտեղ ընդհանրապես կորոնավիրուսի հաստատված դպքեր չկան կամ 14 օր անընդմեջ նոր դեպքեր չեն գրանցվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Չղջիկ, օձ, սարդ, շուն և կատու. ովքե՞ր են Չինաստանում ուտում էկզոտիկ կենդանիների միս և ինչու՞ են վերաբացվել շուկաները📌Բաժանորդագրվեք նաև մեր Տելեգրամի ալիքին (https://t.me/shantnews)՝ օրվա գլխավոր լուրերը բաց չթողնելու համար
Posted by SHANTNEWS.am on Wednesday, April 22, 2020
![]()