«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 24,9 միլիարդ դրամ…» վարչապետ Փաշինան

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 24 միլիարդ 900 միլիոն դրամ. ՀՀ վարչապետ
Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք:

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում տեղաբաշխվել է 24 միլիարդ 900 միլիոն դրամ,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի իր էջում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 72 նոր դեպք, ընդհանուր՝ 1473։

Բացասական արդյունք է արձանագրվել 14 966 թեստավորման դեպքում:

Այս պահին փաստացի բուժվում է 816 անձ։ Ապաքինվել է 633 անձ, 24 մարդ մահացել է:

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 1473
Առողջացածներ — 633
Փաստացի բուժվողներ — 816
Ընդհանուր թեստեր — 14966
Մահվան ելքեր — 24

Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, April 22, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ