![]()
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան (օգոստոսի 31, 1954[1], Ստեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության 2-րդ և Արցախի Հանրապետության 1-ին նախագահ[Ն 1], Արցախի հերոս։ Կալանավորված է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։
2008 թվականին տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրություններից հետո բնակչության մի զգալի հատված, համաձայն չլինելով նախագահական ընտրությունների հրապարակված տվյալներին, որոնց համաձայն նախագահի պաշտոնում ընտրվել է Սերժ Սարգսյանը, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսում է շուրջօրյա բողոքի հանրահավաքներ։
10 օր անց՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ոստիկանական ուժերի ստորաբաժանումները հարձակում են սկսում Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած[9] շուրջ 700-1000 մարդկանց վրա։ Այդ ընթացքում տեղի են ունենում բախումներ, որոնց ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստանում տասնյակ քաղաքացիներ։
![]()
Առավոտյան ժամը 11։00–ին Ազատության հրապարակը ամբողջությամբ գտնվում էր ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո, իսկ ցուցարարները Հյուսիսային պողոտայով ու հարակից փողոցներով տեղափոխվել էին Շահումյանի անվան հրապարակ։
![]()