![]()
Ըստ ՌԴ օպերատիվ շտաբի՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 5236-ով, հայտնում է Gazeta-ն:
Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 57 999 դեպք:
Մեկ օրում բուժվել է 547, ընդհանուր առմամբ՝ 4420 մարդ:
Մեկ օրում գրանցվել է 57 մահ, ընդհանուր առմամբ՝ 513:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 72 նոր դեպք, ընդհանուր՝ 1473։
Բացասական արդյունք է արձանագրվել 14 966 թեստավորման դեպքում:
Այս պահին փաստացի բուժվում է 816 անձ։ Ապաքինվել է 633 անձ, 24 մարդ մահացել է:
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 1473
Առողջացածներ — 633
Փաստացի բուժվողներ — 816
Ընդհանուր թեստեր — 14966
Մահվան ելքեր — 24
![]()