![]()
Ուդմուրտիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մասնակցել են կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին սկսված ֆլեշմոբին և մայրենի լեզվով երգել կարանտինի մասին: Երգի հայկական տարբերակը կատարել է «Ուրարտու» հասարակական կազմակերպության ակտիվիստուհի Սանդուխտ Զինովևան:
Հնչել են երգի ռուսերեն, ադրբեջաներեն, թաթարերեն, մարիերեն տարբերակները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 72 նոր դեպք, ընդհանուր՝ 1473։
Բացասական արդյունք է արձանագրվել 14 966 թեստավորման դեպքում:
Այս պահին փաստացի բուժվում է 816 անձ։ Ապաքինվել է 633 անձ, 24 մարդ մահացել է:
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 1473
Առողջացածներ — 633
Փաստացի բուժվողներ — 816
Ընդհանուր թեստեր — 14966
Մահվան ելքեր — 24
![]()