Հասմիկ Կարապետյանը որդի է ունեցել

Ծնվել է երգչուհի Հասմիկ Կարապետյանի և երաժիշտ Շանթ Կիրմիզյանի երկրորդ երեպան։ Զույգը որդի է ունեցել։

Ավելի վաղ երգչուհին ասել էր, որ ինքն ու ամուսինը չեն կարևորում փոքրիկի սեռը, ցանկանում են, որ իրենց համար ևս անակնկալ մնա այն:

Նշենք, որ Հասմիկի և Շանթի առաջնեկը՝ Տաթևը, 3 տարեկան է։

Հիշեցնենք, որ 2000 թվականին մեկնել է ԱՄՆ և թողարկել առաջին «Անձրև» ալբոմը: 2000-2003 թթ. նկարահանել է մի քանի տեսահոլովակ` «Ես գնում եմ», «Այս բեմում», «Անձրև», «Հոգիս» և այլն:

2004 թվականին թողարկել է երկրորդ «Անծանոթ աշխարհ» ձայնասկավառակը: Թողարկել է նաև «Հոգիս» (2006 թ.), «Լիալուսին» (2010 թ.) ձայնասկավառակը: 2009-2010 թթ. նկարահանել է «Կրակի պար» և «Քո սիրո դիմաց» տեսահոլովակները: 2013 թվականին ԴերՀովայի հետ համատեղ թողարկել է «Անհնարը» երգի տեսահոլովակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ