Աշխարհում այս պահին կորոնավիրուսով քանի վարակված կա…

Մինչ այժմ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2,517,567-ի, մահացել է 173,422 մարդ, ապաքինվել՝ 660,220-ը: Այս մասին հայտնել է Worldometers-ը:

Ներկայում փաստացի բուժում ստացող 1,683,925 մարդուց 57,548 (3%)-ի վիճակը ծանր է։

Վարակման ընդհանուր դեպքերով առաջատարը մնում է ԱՄՆ-ը (800,639 վարակակիր, 43,193 զոհ)։ Երկրորդ տեղում Իսպանիան է (204,178 վարակակիր, 21,282 զոհ), երրորդում՝ Իտալիան (181,228 վարակակիր, 24,114 զոհ):

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1401-ի։

Ապաքինվել է 609 պացիենտ (ապրիլի 20-ի դրությամբ՝ 580)։ Ներկայում բուժում է ստանում 768 մարդ։

Մինչ օրս գրանցվել է մահվան 24 դեպք։

Ընդհանուր անցկացվել է 13929 թեստ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ