![]()
ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում 5-ամյա աղջիկը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության հազվագյուտ բարդացումից:
Մարտի վերջում Սքայլեր Հերբերթ անունով աղջիկը գլխացավ է ունեցել, որը չի անցել նույնիսկ ցավազրկողներ օգտագործելուց հետո: Մարտի 23-ին աղջկան տարել են բժշկի մոտ, ով անգինայի դեմ հակաբիոտիկներ է նշանակել և տուն ուղարկել երեխային:
Սակայն, նրա վիճակը չի բարելավվել և նրան կրկին հիվանդանոց են տեղափոխել: Այս անգամ աղջկա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Սքայլերը հեշտությամբ հաղթահարել է վարակը և շուտով դուրս գրվել հիվանդանոցից:
Տուն վերադառնալուց 6 ժամ անց նրա ջերմությունը բարձրացել է՝ հասնելով 37,8 աստիճանի, նա սրտխառնոց է ունեցել և էպիլեպտիկ նոպաներ: Պարզվել է, որ կորոնավիրուսի հետևանքով աղջկա մոտ զարգացել է մենինգոէնցեֆալիտ:
Նշվում է, որ երկու շաբաթ արհետական շնչառություն է միացված եղել աղջկան, սակայն նրա վիճակը չի բարելավվել: Բժիշկները ենթադրել են, որ Սքայլերը գլխուղեղի մահ է տարել: Ծնողները համաձայնվել են անջատել արհեստական շնչառության սարքավորումները:
![]()