![]()
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
Ապրիլի 21-ին կայացած խորհրդակցությունների արդյունքներով ընդունվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություն․
«Հաշվի առնելով այն մեծ խնդիրները, որ կանգնած են ամբողջ բնակչության առջև՝ առանց հաշվի առնելու քաղաքական սահմանները, և որոնք ծառայում են որպես խիստ հիշեցումներ յուրաքանչյուր մարդկային կյանքի թանկ լինելու մասին, արտաքին գործերի նախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակային արձագանքի վճռականությունը կդառնա ստեղծագործական և կառուցողական խթան խաղաղության գործընթացին»։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։
![]()